ԵՄ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից տեղահանվածներին
Քաղաքականություն
18.10.2023 | 17:42Եվրոպական միության հումանիտար օգնության եվրոպական կենտրոնը մարդասիրական օգնություն է ուղարկել ՀՀ ՝ Արցախում էթնիկ զտումների հետևանքով տեղահանվածների համար։
«Եվրամիությունը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին»,- ասված է ԵՄ հայաստանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որին կից տեսանյութ է հրապարակվել։
Նշվում է, որ օգնությունն ընդհանուր առմամբ եղել է 50 տոննա, հիմնականում՝ խոհանոցային, հիգիենայի պարագաներ և ծածկոցներ։
🇪🇺🇦🇲European Union continues to provide humanitarian support to families displaced from NK. 👇 pic.twitter.com/uIbEnvBSTa
— EU Armenia (@EU_Armenia) October 18, 2023