ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վիկտոր Լիպարիտի Կատվալյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1987 թվականին աշխատանքի է անցել ինստիտուտում։ 1991 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայերենում» թեմայով։ 1993 թվականից դասախոսում է Գավառի պետական համալսարանում: 1998-2004 թվականներին եղել է նույն համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2004-2012 թվականներին՝ Բանասիրական ֆակուլտետի դեկան: 2011 թվից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է։ 2017 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ» թեմայով: Վիկտոր Կատվալյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում են բարբառագիտությանը, հայոց լեզվի պատմությանը, ժամանակակից հայերենին, ընդհանուր լեզվաբանությանը, բառարանագրությանը, արևմտահայերենի և արդի լեզվաքաղաքականության խնդիրներին: Նա հեղինակ է 14 մենագրությունների և շուրջ 90 հոդվածների:

Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեությունը։

«Վերջին տասնամյակում ինստիտուտում հետազոտական աշխատանքներն ընթացել են 4 ուղղություններով՝ արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ, հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր, հայ բարբառների ուսումնասիրություն, ընդհանուր ու համեմատական լեզվաբանություն և կիրառական լեզվաբանության հարցեր։ Զարգանում է նաև կիրառական լեզվաբանությունը։ Այս ուղղությամբ կատարվել են փորձառական հնչյունաբանական հետազոտություններ, դիտարկվել են համաբարբառների համակարգչային մշակման խնդիրներ, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք միտված են լեզվաբանական հետազոտությունների բնագավառում նորագույն տեխնոլոգիաների, համացանցի հնարավորությունների, համակարգչային տեխնիկայի կիրառությանը և հայերենի՝ որպես համացանցային լեզվի հաջող գործառությանը: Նաև ընթանում են հայ լեզվաբանական գրականության մատենագիտական ցանկերի կազմման աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում ժամանակակից համակարգչային լեզվաբանության նորագույն գաղափարների ու միջոցների ներդրման ուղղությամբ», – ասաց Վիկտոր Կատվալյանը։

Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ ծավալելու հետազոտություններ հոգելեզվաբանության, նյարդալեզվաբանության ուղղություններով: Վերջերս բացված փորձառական հնչյունաբանության լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններով լավ հեռանկարներ է բացում հայերենի բոլոր կարգի դրսևորումների փորձառական հետազոտությունների համար։ Կարևորվում է հայերենագիտության ոլորտում ինստիտուտի ձեռքբերումները միջազգայնացնելու նպատակով օտարալեզու հրապարակումների ավելացումը, հասարակության մեջ լեզվական ճիշտ պատկերացումների ձևավորումը, երիտասարդ գիտնականների պատրաստման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: