Պեկինում հանդիպման ժամանակ Պուտինն ու Սին հաստատել են համագործակցությունը զարգացնելու մտադրությունը

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են իրենց երկրների միջև համագործակցությունը զարգացնելու մտադրությունը։ Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական կոորդինացումը մնում է սերտ և արդյունավետ, իսկ երկկողմ առևտրի ծավալները հասել են պատմական մակարդակի, ասել է Սին Պուտինի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի շրջանակում բանակցություններում։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Պեկինի և Մոսկվայի միջև քաղաքական վստահությունը մշտապես խորանում է, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Իր հերթին, Պուտինը նշել է Չինաստանի հետ սերտ արտաքին քաղաքականության համակարգման կարևորությունը միջազգային բարդ օրակարգի համատեքստում։ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը հենց այդպես են կառուցում իրենց համագործակցությունը, մատնանշել է նա։

ՌԴ նախագահը նշել է նաև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը և առաջարկել այս տարի գերազանցել 200 միլիարդ դոլարի շեմը։

Մինչ Պուտինի ելույթի մեկնարկը մի քանի եվրոպացի պատվիրակներ լքել են դահլիճը, հայտնում է Reuters-ը։ Նրանց թվում է եղել պահպանողական քաղաքական գործիչ Ժան-Պիեռ Ռաֆարենը, որը ղեկավարել է Ֆրանսիայի կառավարությունը 2002-2005 թվականներին։

Միևնույն ժամանակ, բացելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովը՝ Սի Ցզինպինը քննադատել է Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը:

«Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին, տնտեսական սահմանափակումներին, մեկուսացմանը և մատակարարման շղթաների խզմանը»,- ասել է նա և խոստացել չմասնակցել «առճակատմանը և աշխարհաքաղաքական խաղերին»: