«Գազայում հիվանդանոցին հարվածը, կարծես թե, Իսրայելը չի հասցրել»․ Ջո Բայդեն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել են Թել Ավիվի օդանավակայանում։
Իսրայելի հարավում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանում նախագահական ինքնաթիռի վայրէջքից մի քանի րոպե անց օդային հարվածի ազդանշան է հնչել, հաղորդում է CNN-ը։

Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին հայտարարել է, որ նախագահը չէր կարող չմեկնել Իսրայել՝ իր դաշնակիցների համար այդքան դժվար պահին:

Միևնույն ժամանակ, ըստ Քիրբիի, թեև Սպիտակ տան ղեկավարը ժամանել է որպես ընկեր, նա մտադիր է Իսրայելի ղեկավարությանը մի շարք կոշտ հարցեր ուղղել, մասնավորապես՝ Գազայում գործողության և պաղեստինցի խաղաղ բնակիչների ճակատագրի վերաբերյալ։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի կառավարության ղեկավարին ասել է, որ Գազայի հիվանդանոցի մահացու ռմբակոծությունը «կարծես, արվել է ոչ թե Իսրայելի, այլ մյուս կողմից»:

«Բանն այն է, որ ես խորապես վշտացած և վրդովված էի երեկ Գազայի հիվանդանոցի պայթյունից, և իմ տեսածի հիման վրա թվում է, թե դա արել է մյուս կողմը, ոչ թե դուք։ Բայց կան բազմաթիվ մարդիկ, ովքեր համոզված չեն, ուստի մենք շատ բան ունենք անելու, պետք է շատ բաներ հաղթահարենք»,- ասել է նա։

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելը կանգնած է հիվանդանոցում ողբերգական պայթյունի հետևում, մինչդեռ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ իրենց հետախուզությունը ցույց է տվել, որ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից «չհաջողված հրթիռի արձակումն» է պայթյունի պատճառը, որը հարյուրավոր մարդկանց կյանքեր է խլել։