Ուկրաինան ստացել է ամերիկյան շուրջ 20 ATACMS հրթիռ

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

New York Times-ը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինային ամերիկյան ATACMS հրթիռների փոխանցման մասին։ Լրատվամիջոցը, հղում անելով արևմտյան պաշտոնյաներին, գրում է, որ Ուկրաինան ստացել է շուրջ 20 նման հրթիռ։ Մինչ այժմ նշվում էր «մի քանի» հրթիռի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ մատակարարման մասին տեղեկությունը գաղտի է պահվել՝ նվազեցնելու ռուսական հարձակումների վտանգը, ինչպես նաև փորձել են անակնկալի բերել ռուս զինվորականներին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին է փոխանցել հրթիռի վաղ սերնդի տարբերակը՝ հագեցած կասետային մարտագլխիկով, որը պարունակում է 950 պաշարներ։

Նշվում է, որ ռուսական պատասխանը հրահրելու մտավախությունը միակ պատճառը չի եղել, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այդքան երկար մերժում էր ATACMS-ի փոխանցման՝ ուկրաինական հարցումները։ Մասնավորապես, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը դեմ է եղել մատակարարմանը, նշել է, որ ԱՄՆ-ն ունի նման հրթիռների սահմանափակ պաշար, և դրանք Կիևին մատակարարելը կարող է հանգեցնել պաշտպանունակության նվազման։ Բացի այդ, անհրաժեշտ էր հաշվի առնել բյուջետային խնդիրները՝ յուրաքանչյուր նման հրթիռ արժե մոտ 1,5 մլն դոլար։

Արդյունքում Օսթինը համաձայնել է միայն ATACMS-ի այն տարբերակի մատակարարմանը, որն ունի ընդամենը 160 կմ հեռահարություն և հագեցած է կասետային զինամթերքով, որը կարող է առավելագույն վնաս հասցնել անպաշտպան թիրախներին, ինչպիսիք են ինքնաթիռները։

Լրատվամիջոցը գրում է, որ որոշման ընդունման հարցում կարևոր գործոն է դարձել նաև ATACMS-ի «հստակ օգտագործման դեպքը»՝ ուկրաինական զինված ուժերի հարվածների համար ռուսական ավիաբազաներին։

Էմմա Չոբանյան