Մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանին կյանքից զրկելու համար մեղադրվող  Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դեռ 2019 թվականին։ Այդ ժամանակ գործը քննող ՀՔԾ-ն հայտնել է, որ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած  իրադարձությունների ժամանակ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։

2008-ի մարտի 1-ի դրությամբ Գեղամ Պետրոսյանը եղել է  ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը։ Պետրոսյանը 2019-ին տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ, սակայն հետագայում հնարավոր չի եղել հիմնավորել, որ Զաքար Հովհաննիսյանը հենց Գեղամ Պետրոսյանի ատրճանակից արձակված կրակոցից է մահացել։ Երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ 2019-ի օգոստոսին Պետրոսյանն ազատ է արձակվել, նրա մասով նախաքննությունը շարունակվում էր արդեն 4 տարի, որի ընթացքում ակտիվ  քննչական գործողություններ տեղի չէին ունենում, և փաստարեն, 4 տարի անց, նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։

Արաքս Մամուլյան