Երեխաների աջակցման «Զատիկ» կենտրոնում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության առերևույթ դեպքի առթիվ վարույթով մեկ անչափահաս կալանավորվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երևանում գործող «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոններից մեկում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասպան ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վերջինիս խոսքով՝ վարույթի շրջանակներում մեկ անձի՝ տվյալ հաստատության անչափահաս բնակչի մեղադրանք է ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով: Այս արարքի համար նախատեսվում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Երեխաների խնամքի կենտրոնի հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել․ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Արաքս Մամուլյան