Կայացել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը

Լուրեր

21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
Բոլորը

«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական մրցանակը, հաղթողներին հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ոլորտի ներկայացուցիչներ, կրթական պարգևներին արժանացած ուսանողներն ու աշակերտները, հյուրեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, Կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները շնորհվում են ամեն տարի: Այս տարի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների արժանացել են Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և հանրակրթական դպրոցների 9 աշակերտ։ Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում. լավագույն ուսանողների համար՝ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ, իսկ լավագույն սովորողներ» համար՝ «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։

Միջոցառման ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Թվային աշխարհում ներկայում աղմուկը շատ է, և ես ձեզ ուզում եմ հորդորել, որպեսզի այդ աղմուկից չվախենաք: Ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողներն աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում այդ ամեն ինչը վերածեք թվի և ինֆորմացիայի և դրանով դրականը բացասականից կարող եք զատել»:

«Սինոփսիս Արմենիայի» նախագահ, ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը նշել է՝ Սինոփսիսի խելացի ապագայի ռազմավարությունը միտված է նպաստելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտում կրթական և այլ ներդրումների միջոցով ապագա ճարտարագետների և նորարարների ոգեշնչմանն ու զարգացմանը: «ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևն այդ նպատակին ծառայող նախաձեռնություններից մեկն է», – նշել է նա:

Այս տարի մրցույթին մասնակցել են 73 աշակերտ ՀՀ հանրակրթական դպրոցներից և 120 ուսանող ՀՀ բնագիտական ուղղվածությամբ հետևյալ համալսարաններից՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ),
Հայ-ռուսական համալսարան (ՀՌՀ),
Եվրոպական համալսարան (ԵՀ),
Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ),
Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ (ՀՖՀՀ)։
Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանն այս տարի է ավելացել մրցույթին մասնակցող համալսարանների ցանկում, իսկ լավագույն սովորողների համար անվանակարգում մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՀՀ բոլոր դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները

Ցայսօր, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին արժանացել են 446 ուսանող և աշակերտ։