Իսրայելը տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ հիվանդանոցին հարվածել է Գազայից արձակված հրթիռը

Լուրեր

24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որը, ըստ գերատեսչության, ապացուցում է, որ  Գազայի հիվանդանոցը ոչնչացվել է Գազայի հատվածից արձակված հրթիռից։ Ըստ իսրայելական բանակի տվյալների, հոկտեմբերի 7-ից մինչ օրս Իսրայելի ուղղությամբ արձակված ՀԱՄԱՍ-ի շուրջ 450 հրթիռ ընկել է հենց Գազայում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Տեսանյութում համեմատվում են Ալ Ահլի հիվանդանոցի արբանյակային պատկերները ողբերգությունից առաջ և հետո: Իսրայելի պաշտպանության բանակը ուշադրություն է հրավիրում խառնարանների բացակայության վրա, որոնք անխուսափելի են ավիահարվածի դեպքում։ Նրանք նաև մեղադրում են ՀԱՄԱՍ-ին զոհերի մասին տեղեկությունները ուռճացնելու մեջ։ Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը մեղադրել է Իսրայելին հիվանդանոցի վրա հարձակումից անմիջապես հետո, երբ պայթյունի պատճառը դեռ պարզ չէր։
Իսրայելական զինվորականները նաև հայտնել են, որ գաղտնալսել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև հաղորդակցությունը, որտեղ խոսվում է Գազայի հատվածում արձակվելուց հետո ընկած հրթիռի անսարքության մասին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան Գազայի Ալ-Ահլի  հիվանդանոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 200-ից 500 մարդ: ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժումը հարձակման պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա։ Հորդանան գետի Արևմտյան ափին սուգ է հայտարարվել։ Հակաիսրայելական զանգվածային ցույցեր են տեղի ունեցել մահմեդական մի շարք երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում։