Իսրայելը հերքում է իր առնչությունը Գազայի հիվանդանոցին հարվածին
Քաղաքականություն
18.10.2023 | 11:58Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է քաըտեզ, որն, ըստ երկրի ՊԲ-ի, ցույց է տալիս Գազայից արձակված հրթիռների ռադարների հայտնաբերման հետագծերը։Այս ամենը, ըստ իսրայելական կողմի՝ պետք է հաստատի իրենց այն հայտարարությունը, որ հիվանդանոցը խոցվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից արձակված հրթիռով, թեպետ խմբավորումը դա հերքում է։
Բացի այդ՝ Իսրայելի պաշտպանության բանակը վերահրապարակել է Al Jazeera-ի կողմից նախկինում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է հրթիռն ընկնում հիվանդանոցի վրա: