Բայդենը չեղարկել է Հորդանան այցը

Լուրեր

24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է իր այցը Հորդանան, որտեղ պետք է հանդիպեր թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, չորեքշաբթի լույս հոկտեմբերի 18-ի գիշերը հայտնել է  DW-ի ռուսական ծառայությունը։ Մերձավոր Արևելք նախատեսված այցի շրջանակներում Բայդենը կայցելի միայն Իսրայել։ Տեղեկատվությունը տարածվել է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա զանգվածային հարձակման ֆոնին, որի համար պաղեստինյան և իսրայելական կողմերը միմյանց են մեղադրում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը որոշել է չեղարկել իր այցը Հորդանան Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ «խորհրդակցություններից» և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի կողմից սգո օրեր հայտարարելուց հետո։ Ենթադրվում էր, որ Մահմուդ Աբասը պետք է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ մասնակցեր հանդիպմանը:
Ջո Բայդենը «խորին ցավակցություն է հայտնել Գազայի հատվածի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի համար, որը հանգեցրել է անմեղ մարդկանց մահվան», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին իր հերթին հորդանանյան «Al-Mamlaka» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ թագավոր Աբդալլահ Երկրորդի և ԱՄՆ նախագահի հանդիպումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե համաձայնություն ձեռք բերվի պատերազմի և «այս զանգվածային կոտորածները» դադարեցնելու վերաբերյալ: