Հայրենական առաջին արբանյակն անցել է բոլոր թեստավորումներն ու սպասում է թռիչքին. քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը

Լուրեր

07.12.2025 | 16:36
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
Բոլորը

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:

IMG_2758 2 Large.jpeg (254 KB)

«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:

2efd9f5a-13b4-46e4-8288-43575f7d2b6e.JPG (189 KB)

Արբանյակը Հայաստանում թեստավորելուց և կապարակնքելուց հետո ուղարկվել է Նիդերլանդների Դելֆթ քաղաքի ISISPACE կենտրոն:

«Արբանյակը մեր և ISISPACE կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել ենք Նիդեռլանդների օդատիեզերական կենտրոն (NLR), որտեղ և անցել է թեստավորումը: Հետո այն նորից տեղափոխվել է ISISPACE, որտեղ կատարվել է արբանյակի ինտեգրացիան տեզերքում այն հրթիռից դուրս հրող և ուղեծիր հանող սարքի հետ։ Այս գործըթացն իրականցվել է այլ երկրների արբանյակների հետ միաժամանակ: Դրանք բոլորը առաջիկայում ամրացվելու են Falcon-9 հրթիռին և արձակվեն տիեզերք»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

IMG_2662 2 Large.jpeg (261 KB)

Այժմ արբանյակը բերված է նախաթռիչքային վիճակի և հրթիռի տիեզերք հանող հատուկ սարքի մեջ սպասում է թռիչքին:

Հոկտեմբերի 13-15 անցկացվող «ԴիջիԹեք» 18-րդ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան  տեսնելու, թե ինչպես է Hayasat-1-ը տիեզերքում բացելու ալեհավաքներն ու ազդանշաններ ուղարկելու Երկիր:

IMG20231014172508.jpg (5.30 MB)

«Երկրային նմուշը իրական արբանյակի կրկնօրինակն է․ նրա վրա նախապես մշակվել ու փորձարկվել են բոլոր ծրագրերը, համակարգերը, հետո միայն, ըստ ձեռք բերված փորձի և մշակված ընթացակարգերի, պատրաստվել է թռիչքային նմուշը։ Երբ արբանյակն արդեն պատրաստ է լինում թռիչքի, դրա վրայից հանվում է հատուկ կարմիր լեզվակը՝ այդպիսով ակտիվացնելով արբանյակի ալեհավաքների բացման մեխանիզմը։ Հետո արբանյակը տեղադրվում և ֆիքսվում է տիեզերքում այն դուրս հրող հատուկ սարքում, որտեղ սեղմվում են բացման մեխանիզմի գործարկումը կանխող սեղմակները: Երբ Falcon 9-ն արդեն տիեզերքում լինի, սարքը զսպանակներով դուրս կհրի արբանյակը, սեղմակները կազատվեն, ինչի արդյունքում կսկսվի հետհաշվարկ, որպեսզի սահմանված ժամանակն անցնելուց հետո հերթով բացվեն Hayasat-1-ի 4 ալեհավաքները, ու սկսվի դրանց միջոցով ազդանշանների հաղորդումը Երկիր»,- ներկայցվեց ցուցադրության ժամանակ:

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ունի վերերկրյա կայանք, որի միջոցով էլ որսալու է արբանյակի ուղարկած ազդանշանները՝ հենց արբանյակն անցնելիս լինի Հայաստանի վերևով:

Այս կայանքով թիմն արդեն ազդանշաններ է ստացել ֆրանսիական Վերսալի համալսարանի արբանյակից ու փոխանցել նրանց: «Բազումք»-ի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ սա փոխշահավետ համագործակցություն է, քանի որ հետագայում, եթե իրենք էլ ուզենան տվյալներ ստանալ Hayasat-1-ից, երբ այն անցնելիս լինի Ֆրանսիայի վերևով, Վերսալի համալսարանը կարող է աջակցել իրենց:

Avetiqsignal-2023-10-16-124815.jpeg (770 KB)

«Տիեզերական ոլորտը երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի, որովհետև ամենավերջին բարձր տեխնոլոգիաները կիրառվում են տիեզերքում ու գաղտնիք չէ, որ տիեզերքի տնտեսական շուկան էլ խոստումնալից է: Ես հույս ունեմ, որ Հայաստանը իր տեղը կգտնի այդ շուկայում: Հայաստանում տիեզերական ոլորտի մեծ ներուժ կա: Տիեզերական ոլորտում մինչև հիմա գործունեություն չի եղել, եթե չհաշվենք Խորհրդային միության տարիները: Կարող ենք ասել, որ ոլորտը 0-ից է սկսում։ Կարծում եմ, որ պոտենցիալ կա ու պետք է զարգացնել»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:

IMG20231014155737.jpg (6.07 MB)

«Բազումք»-ն ու CSIE-ը սեպտեմբերին դրամահավաք են սկսել, որի նպատակն է և՛ հանրությանն իրազեկել իրենց նախագծի մասին, և՛ միջոցներ հայթայթել հետագա աշխատանքների համար։ Դրամահավաքը դեռ շարունակվում է:

Նոյեմբերի վերջին Hayasat-1-ը Falcon 9-ով կարձակվի տիեզերք: Իսկ թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց Hayasat-1-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:

«ԴիջիԹեք23»-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով: 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին:Ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն):