Ուրիշների հողերի և տների բռնագրավումը գողություն է․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Իսրայելին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը լուրջ քայլեր ձեռնարկի երկու պետությունների սկզբունքի հիման վրա 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստին պետություն ստեղծելու համար՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բեյրութում իր լիբանանցի գործընկեր Աբդալլահ Բուհաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

«Տարիների ընթացքում հեգեմոն տերություններն օգտագործել են լրատվամիջոցների ազդեցությունը, որպեսզի մեզ մոռացնել տան պաղեստինյան խնդրի իրական էությունը, ժամանակն է վերջ դնել դրան»,- ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է վերածվել ավելի մեծ պատերազմի, բայց դա կարող է նաև պատմական հնարավորություն ստեղծել խաղաղության համար։ Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան ամեն ջանք գործադրում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով տարածաշրջանի երկրների՝ առաջին հերթին Լիբանանի, Եգիպտոսի և Հորդանանի ապակայունացումը կանխելու համար։

Թուրք պաշտոնյան մեկնաբանել է նաև պաղեստինյան տարածքներում հրեական անօրինական բնակավայրերի կառուցումը։

«Ուրիշների հողերի և տների բռնագրավումը՝ նրանց բնակիչներին վտարելով, ոչ թե «բնակարանային գործունեություն» է, այլ գողություն։ Թուրքիան հզոր և փորձառու պետություն է՝ պատմական անցյալով։ Մենք ձեզ կոչ ենք անում ականջալուր լինել մեր նախազգուշացումներին»,- հայտարարել է Ֆիդանը։

Էմմա Չոբանյան