Տեղի է ունեցել «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների և սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023 թվականի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։

«Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, հանրային ծառայողների և ուղղակի իրենց ոլորտի նվիրյալների անունները։ Միջոցառմանը ներկա էր Արաբական Միացյան Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

Դուբայ հրավիրված հանրային ծառայողներն, հայ գործարարներն ու մեկ տասնյակից ավել կազմակերպություններն ոչ միայն ստացան իրենց միջազգային հեղինակության «Որակի նշան» մրցանակներն ու պատվոգրերը, այլեւ հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գործունեությունը երկրի սահմաններից դուրս։

Այսպես, «Տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող, միջազգային որակական չափանիշների համապատասխան բազմապրոֆիլ գործունեություն ծավալող ընկերություն» անվանակարգում «Գրան պրի» մրցանակը ստացավ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը, ի դեմս սեփականատեր եւ հիմնադիր Նարեկ Նալբանդյանի։

«Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք, բարձր վարկանիշ ունեցող մարզպետ» անվանակարգում «Որակի նշանին» արժանացավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը այս տարվա «Համանքային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք, մեծ վստահություն ձեռք բերած տարվա հանրային ծառայող, համայնքի ղեկավար» անվանակարգի հաղթողն էր․ արժանացավ տարվա «Որակի նշանին»։

Կառուցապատման ոլորտի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող «Տարվա լավագույն եւ առաջատար կառուցապատող ընկերություն» անվանակարգի հաղթողը «ԱՐՄ Կոնստրակտ» ընկերությունն էր։

«Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման առաջատար և լավագույն ընկերություն, տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում «Որակի նշանին» արժանացավ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։

«Որակի նշան 2023» ընկերության մրցանակակիր դարձան նաեւ՝ «Վի Տելեկոմ» ընկերությունը՝«Տարվա առաջատար կապի և հեռահաղորդակցության օպերատոր» անվանակարգում, «Բաղրամյան ալրաղաց գործարանը»՝ «Ալյուրի արտադրության մեջ որակական բարձր չափանիշներ ապահովող, տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող» անվանակարգում, «Տարվա ամենաարագ զարգացող և առաջատար արևային կայանների ընկերություն» անվանակարգում՝ «ITAL SOLAR» ընկերությունը, «PRESTIGE»ամսագիրը՝ «Տարվա առաջատար և լավագույն ամսագիր» անվանակարգում, «Ցենտրալ Ռեզիդենտ» կառուցապատող համալիրը, որպես Արմավիրի մարզում կառուցապատման ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություն, «Ծիրան» սուպերմարկետների ցանցը՝ «Սպասարկման ոլորտում տարվա առաջատար և լավագույն սուպերմարկետների ցանց» անվանակարգում, ի դեպ «Ծիրանը» այս տարի նշում է իր հիմնադրման տասը տարին։

«Որակի նշան Դուբայ 2023» մրցանակակիրներ դարձան նաեւ «Օստ-Շին» ընկերությունը՝ «Անկախությունից ի վեր ամենամեծ նախագծեր իրականացնող լավագույն և առաջատար շինարակական ընկերություն» անվանակարգում։ «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը՝ «Երիտասարդ, առաջադեմ և բարձր վարկանիշ ունեցող բժշկական ակադեմիա» անվանակարգում, «Տարվա լավագույն կին գործարար» ճանաչվեց «Դայմոնդ Սթայլ» ընկերության հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Իջևանի գինու, կոնյակի գործարան «Որակի նշանի» արժանացավ «Գինու արտադրության մեջ բազմազանություն և աննախադեպ ծավալներ ապահովող, որակական բարձր չափանիշներ ապահովող, տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող, համտեսման արդյունքում հաղթող գինի» անվանակարգում, «Պրոֆեսիոնալ գործունեություն, ծառայությունների բարձր որակի ապահովում, տարվա առաջատար ստոմատոլոգիական կլինիկա» ճանաչվեց «Yerevan Dental Clinic» ստոմատոլոգիական կլինիկան, «Տարվա լավագույն նախագծային շինարարական ընկերություն» անվանակարգի «Որակի նշանը» տրվեց «ՄալխասյանՇին» ընկերությանը, «Ժամանակակից արվեստը իր մեջ կրող արվեստագետ» անվանակարգում «Որակի նշան» ստացավ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ-հոգեբան Սոնա Վանը։

«Որակի նշան» մրցանակաբաշխության մրցանակակիրներ դարձան նաեւ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան՝ «Տարվա լավագույն և առաջատար հասարակական կազմակերպություն» անվանակարգում, «Ավագյան» ճարտարապետական արվեստանոցը՝ «Տարվա լավագույն և առաջատար ճարտարապետական արվեստանոց» անվանակարգում, «ՌՈՅԱԼ ԹՐԱՎԵԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ «Զբոսաշրջության ոլորտում առաջատարի դիրք զբաղեցնող, որակական չափանիշները պահպանող տուրիստական ընկերություն» անվանակարգում, «ԲաղրամյանՇին» ընկերություն՝ «Հուսալի որակ և անվտանգ շինություններ ապահովող ընկերություն» անվանակարգում, «ԱՆԻ ԱՎԴԱԼՅԱՆ» ԻՄԻՋ-ԿԵՆՏՐՈՆԻ հիմնադիր տնօրեն Անի Ավդալյանը՝ «Նորաձևության մեջ յուրօրինակ շունչ հաղորդող» անվանակարգում։

Միջոցառման ռեժիսոր՝ Տիգրան Ավետիսյան։

 

 

Գ․