Հայ երեխաների համար իրականացվող ծրագրերի շուրջ Հայաստանի և Սլովենիայի համագործակցությունը շարունակական է․ ԱԳՆ

Լուրեր

24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի սկզբին ջրհեղեղից տուժած Սլովենիային Հայաստանի կողմից աջակցություն տրամադրելու, ինչպես նաև Սլովենիայի կողմից Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած, նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների համար իրականացված ծրագրերի մասին։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց. Տեղեկացել ենք, որ Հայաստանը աջակցություն է տրամադրում Սլովենիային: Կմանրամասնե՞ք այդ որոշման մասին:

Պատասխան. Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համադրումը՝ դեռ ս.թ. օգոստոսին Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արտահայտել էր ջրհեղեղի հետևանքների վերացման նպատակով Սլովենիային աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Վերջինս խորհրդանշում է ինչպես նման իրավիճակներում, որոնց Հայաստանը ևս առերեսվել է, ընդհանուր համամարդկային, փոխօգնության նկատառումներից ելնելով աջակցության կարևորությունն ու քաղաքական համերաշխությունը, այնպես էլ երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը:

Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Սլովենիայի կառավարության, մասնավորապես երկրի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության աջակցությամբ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից իրականացվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում 11 երեխա հյուրընկալվեց Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնում: Սա համագործակցության արդյունքում իրականացված առաջին ծրագիրն էր, որին 2023թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը հաջորդեց Հայաստանի սահմանամերձ շրջաններից երեխաների համար իրականացված ծրագիրը: Երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի ու միջոցառումների։

Վերոնշյալ երկրորդ ծրագրի մեկնարկին կայացավ ԱԳ նախարարի այցը Սլովենիա, այդ թվում՝ տվյալ վերականգնողական կենտրոն, որտեղ նախարարը ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու համագործակցության հնարավորություններին: Հավելեմ, որ այդ համագործակցությունը շարունակական է: Հոկտեմբերի 5-ին Երևան էր ժամանել Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչը, ում հետ ՀՀ իրավասու մարմինների քննարկումների ընթացքում գոհունակությամբ շեշտվել է երեխաների համար իրականացված ծրագրերի դրական ազդեցությունը և քննարկել են դրանց նոր փուլի ու այլ ծրագրերի կազմակերպմանն առնչվող հարցեր: