Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Պն լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը հոկտեմբերի 12-ին կալանավորվել է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Սաղոյանը:

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում:

Ալթունյանին մեղադրանք ներկայացնելուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել` խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը կիրառել է տնային կալանք և գրավ:

Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը հոկտեմբերի 12-ին բավարարվել է` Ալթունյանի նկատմամբ կիրառված «տնային կալանք» և «գրավ» խափանման միջոցները փոխվել են կալանավորմամբ: Նույն օրը` հոկտեմբերի 12-ին Ալթունյանը վերցվել է արգելանքի:

Պաշտպան Սաղոյանն ասաց, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք չեն ներկայացրել:
Նշենք, որ գործով, որով մեղադրյալի կարգավիճակ ունի Գևորգ Ալթունյանը, մեղադրյալ է ևս 4 անձ:

Արաքս Մամուլյան