Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ճանաչում են «Զանգեզուրի միջանցքը» որպես ՀՀ ինքնիշխան տարածք

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա կրկին հայտարարել է, թե Ադրբդեջանը ճանաչում է, որ այն ՀՀ ինքնիշխան տարածքն է։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքով երթևեկության անվտանգությունը։ Մեզ անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, որը գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- նշում է Ամիրբեկովը։

Ամիրբեկովի խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղին կառուցել Իրանի տարածքով։

Ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գեյուշովը, սակայն, նշել է, որ այս «պլան Բ»-ի իրականացումն իրականում կարող է դժվար լինել։

«Իրանի հետ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հենց Թեհրանն է այժմ ակտիվորեն դիմակայում Զանգեզուրի միջանցքն իր տարածքով անցկացնելու հեռանկարին։ Նրանք չեն ցանկանում Թուրքիայի նոր հզորացում, որը միանշանակ կօգնի Ադրբեջանին միջանցքի զարգացման գործում։ Իսկ դա չափազանց կփոխեր աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Իրանի համար անբարենպաստ ուղղությամբ»,- ասել է նա։

Գեյուշովը կարծիք է հայտնել, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունները կարող են դառնալ տարածաշրջանում Ալիևի իրական մտադրությունների նշանը։

Նա նաև չի բացառել նոր էսկալացիայի հնարավորությունը։

«Որպես ավտորիտար ղեկավար՝ Ալիևը մշտապես ազգայնական քարոզչության կարիք ունի։ Պարբերական պատերազմի վիճակը նրան շատ է պետք, որպեսզի մարդիկ համախմբվեն իր շուրջ։ Եթե ղարաբաղյան խնդիրը լուծված է, ապա պետք է նոր թշնամի գտնել։ Ո՞վ կլինի։ Գուցե Իրա՞նը։ Բայց դա Հայաստանը չէ, Իրանի դեպքում շատ դժվար կլինի։ Մեկ բան ակնհայտ է՝ Ալիևը հիմա ամենազորության զգացողություն ունի։ Նա արդեն հասել է կարևոր նպատակների առանց իր համար որևէ լուրջ խնդիրների։ Ինչո՞ւ չշարունակել։ Ամենազորության զգացողությունը հեշտությամբ կարող է չար կատակ անել նույնիսկ փորձառուների հետ»,- հավելել է Գեյուշովը։