Բրյուսովի համալսարանի պրոռեկտորի ու ամբիոնի վարիչի գործով վարույթ է նախաձեռնվել թմրամիջոց իրացնելու հոդվածով․ պրոռեկտորը պնդում է՝ իրենց մոտ թմրանյութ չի եղել

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանին ու վերջինիս ընկեր, նույն համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանին այսօր գիշերը պարեկային ծառայությունը տարել է Ոստիկանություն՝ թմնրանյութ պահելու կասկածանքով։ Սահակ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընկերոջ հետ Նոր Նորքում են եղել, իր ինքնազգացողությունը վատացել է, ընկերոջը խնդրել է կանգնել, մեքենայից իջել են, հետո ինքը տեսել է, որ ընկերոջը ձերբակալում են։ Ըստ պարեկների՝ Մանուկյանի ընկերոջ մոտ թմրամիջոց է եղել, որը վերջինս գցել է գետնին։

Մանուկյանի խոսքով՝ հետո իրենց տարել են ոստիկանություն, ենթարկել անձնական խուզարկության ու ոչինչ չեն հայտնաբերել և 6 ժամ պահելուց հետո իրենց ազատ են արձակել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով): Աբրահամյանը նաև նշեց, որ հայտնաբերված 3 փաթեթի պարունակությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։ Վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն ոստիկանությանը հանձնարարություն է տվել վերը նշված անձանց ներկայացնել Կոմիտե։

Արաքս Մամուլյան