Սամվել Բաբայանի հաղորդման և հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
Բոլորը

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից ներկայացված հաղորդման և շաբաթներ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիմա վրա Գլխավոր դատախազությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին Դատախազության լրատվական բաժնից։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածով՝ Զինվորական պաշտոնեական անփութություն ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 545-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը, առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։

Հիշեցնենք՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավարը սեպտեմբերի 26-ին Հանրայինի եթերում հայտարարել էր, թե Արցախը «հանձնել են» ԱՀ նախկին ու ներկա ղեկավարները։ Հենց եթերում Բաբայանը Գլխավոր դատախազությանը կոչ արեց իր հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։

Ռոզա Վարդանյան