Ստրասբուրգի հայ երաժիշտները բարեգործական համերգի հասույթն ուղղել են Արցախից բռնի տեղահանվածներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
Բոլորը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող մի խումբ հայ երաժիշտներ բարեգործական համերգ էին կազմակերպել, որից գոյացած ամբողջ հասույթն ուղղել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Համերգը կայացել է Ստրասբուրգի գլխավոր հրապարակում՝ Պլաս Կլեբերում։

Համերգին մասնակցել են նաև օտարազգի երաժիշտներ, որոնք կատարել են իրենց երկրների ազգային երաժշտությունը՝ բալկանյան, իռլանդական, իսպանական և այլն։

Համերգի կազմակերիչներից Նելլի Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց․ «Համերգի նպատակը արցախցի ընտանիքների համար գումար հավաքելուց բացի նաև տեղի մարդկանց իրազեկելն էր, թե ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում ու Արցախում, թե ինչպես են տասնյակ հազարավոր հայեր Ադրբեջանի հարձակման հետևանքով բռնի տեղահանվել իրենց տներից։ Մենք իրազեկող թռուցիկներ էինք պատրաստել, և դրանք բաժանեցինք համերգի մասնակիցներին։ Եթե անկեղծ, ապա ավելի մեծ գումար հանգանակելու հույս ունեինք, սակայն չի բացառվում, որ համերգները շարունակական կլինեն»։