Ոստիկանների կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն և Ս. Թ.-ն: Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տ. Մուրադյանին: Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետև, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները և լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ գլխի շրջանում: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ս. Թ.-ին և Ա. Թ.ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: