Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես բանակցությունների հարթակ ընտրեն ՌԴ-ն․ Պեսկով

Լուրեր

05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Մոսկվան նախկինի պես կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերջնականացման համար։ Տրամաբանական կլիներ, եթե դա տեղի ունենար ռուսական հարթակում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Լսել եք նախագահի խոսքը, մենք պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել։ Նախագահը խոսել է մեր պատրաստակամության մասին՝ սկզբում կազմակերպել նախարարական մարաթոն, եթե պահանջվի ոչ մի օրով, այլ մի քանի օրով արդյունքի հասնելու համար»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, թե Մոսկվան շարունակում է մնալ շատ կարևոր միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման վերջնականացման համար։

«Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այդ ամենն այս կամ այն ​​կերպ լիներ ռուսական հարթակում։ Բայց ընտրությունը, իհարկե, Բաքվին ու Երևանինն է։ Բաքուն բավական կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում, Երևանը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, մենք սպասում ենք արձագանքի»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և կարող է բանակցությունների համար կողմերին ընդունել Մոսկվայում։

Էմմա Չոբանյան