ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի և ԱՄԷ-ի ընկերությունների դեմ՝ ռուսական նավթի փոխադրման համար

Լուրեր

22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
Բոլորը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական Ice Pearl Navigation և ԱՄԷ-ից Lumber Marine SA ընկերության դեմ՝ սահմանված գնի վերին շեմի խախտմամբ ռուսական նավթ փոխադրելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, որին վկայակոչում է currenttime.tv-ն։

Սահմանափակումները վերաբերում են Lumber Marine SA-ին պատկանող «Պրիմորիե» լցանավին, որը ռուսական նավթ էր տեղափոխում մեկ բարելի դիմաց 75 դոլարից բարձր գնով, ինչպես նաև Ice Pearl Navigation-ում գրանցված Yasa Golden Bosphorus լցանավին, որը նավթ էր տեղափոխում մեկ բարելի դիմաց ավելի քան 80 դոլարով։ Նավերի տերերն օգտվել են ամերիկյան ընկերությունների ծառայություններից, ինչը թույլ է տալիս նրանց մեղադրել պատժամիջոցները խախտելու մեջ։

Այս ընկերությունների ունեցվածքն արգելափակվել է, սահմանափակումների է ենթարկվում նաև ցանկացած կառույց, որը վերահսկում է պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունները։

Հավելենք, որ դեկտեմբերին նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի շեմը համաձայնեցվել էր G7 երկրների, ԵՄ-ի և Ավստրալիայի կողմից։

Էմմա Չոբանյան