Թուրքիայի կառավարության ռազմական գործողությունները Սիրիայում վտանգում են խաղաղ բնակիչներին ու սպառնում խաղաղությանը․ Բայդեն

Լուրեր

20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է ազգային արտակարգ դրությունը՝ կապված Սիրիայում իրավիճակից բխող սպառնալիքի հետ, և նշել, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում խաթարում են «Իսլամական պետությունը» (ԻՊ) ջախջախելու արշավը, վտանգում խաղաղ բնակիչներին և սպառնում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը տարածաշրջանում:

«Սիրիայում և դրա հետ կապված իրավիճակը, հատկապես՝ Թուրքիաի կառավարության գործողությունները ռազմական հարձակման Սիրիայի հյուսիս-արևելքում, խաթարում են ԻԼԻՊ-ը ջախջախելու արշավը, վտանգի տակ դնում խաղաղ բնակիչներին և հետագայում սպառնում խաթարել խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում, նաև շարունակում է անսովոր և արտակարգ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ պատճառով էլ «2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 13894 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը պետք է շարունակի գործել 2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո»:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան թուրքական անօդաչուներն ավիահարվածներ են հասցրել սիրիական Հասաքա քաղաքում ամերիկյան զորքերից շուրջ 1 կմ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչուն մոտեցել է ամերիկյան զորքերից կես կիլոմետրից պակաս հեռավորության վրա, ինչը համարվել է սպառնալիք և խոցվել F-16-ի կողմից:

 

Էմմա Չոբանյան