Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Բիշքեկում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բիշքեկում նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։ Բարձրացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցը, նշվել է, որ Ադրբեջանը «հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության 70 շրջանների հետ»։ Այս համատեքստում ընդգծվել է, որ պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային ֆորումները կարևոր հարթակ են, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում նաև գոհունակություն է արտահայտվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, դրա ներուժի աճի և, առհասարակ, այս երթուղու բեռնափոխադրումների ծավալների աճի առնչությամբ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտով։ Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը, այս թվում՝ «Ադրբեջանում հոգածությունը ռուսաց լեզվի նկատմամբ»։

Նշվել է նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պետական ​​հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Հավելենք, որ երկու երկրների նախագահները Ղրղզստանում են՝ մասնակցելու այսօր կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որին Հայաստանը չի մասնակցում։

Իսկ Ալիևի հետ բանակցությունների մեկնարկին Պուտինն ասել էր, որ քննարկման «թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է»։

Էմմա Չոբանյան