Փարիզում հետաքննում են ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի հնարավոր թունավորումը

Լուրեր

24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ռուսական Առաջին ալիքի նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովայի հնարավոր թունավորման փաստով։ Այս մասին AFP-ին հայտնել են Փարիզի դատախազությունից։

Հինգշաբթի կեսօրին Օվսյաննիկովան իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ բացել է Փարիզի կենտրոնում գտնվող իր բնակարանի դուռը և հայտնաբերել որոշակի փոշի, հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած AFP-ի աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ լրագրողը ենթադրել է, որ «թունավորվել է ռուսների կողմից»։

Գործակալության մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ «այս փուլում» թունավորման մասին որևէ ապացույց չկա։

Չնայած մամուլում հրապարակումներին՝ Օվսյաննիկովան չի ասել, որ իրեն թունավորել են, հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։

«Մենք կարող ենք դա հաստատել, քանի որ մենք ամբողջ օրը նրա հետ ենք եղել»,- գրել է նա X սոցիալական ցանցում: