Ադրբեջանը վերածվել է վտանգի, սպառնալիքի միջազգային անվտանգության ու միջազգային իրավունքի համար. Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԵԽԽՎ նիստում Արցախի վերաբերյալ քննարկմանը Հայաստանի պատվիրակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարել է, որ 2001 թվականին, երբ Ադրբեջանը դարձել է այդ կառույցի անդամ, պարտավորություն է ստանձնել ԼՂ-ի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

«Սակայն 2020 թվականին Բաքուն պատերազմ հայտարարեց ԼՂ-ին, անցած երեք տարիներին, անցյալ ամիս նրանք կրկին հարձակվեցին ԼՂ-ի վրա՝ դա անվանելով «հակաահաբեկչական օպերացիա»։ Մենք գիտենք որ նրանք ԼՂ-ի բոլոր հայերին համարում են ահաբեկիչներ։ Եվ կրկին հպարտանում են ուժի կիրառմամբ»,- նշել է Ռուբինյանը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի այս հարձակումը հաջորդել է 9-ամսյա շրջափակմանը, և այս շրջափակման նպատակը միշտ պարզ է եղել՝ սովահար անել մարդկանց, ցրտահարության մատնել, հետո հարձակվել ու մեկ ուղղությամբ բացել Լաչինի միջանցքը։ Ռուբինյանը նշել է, որ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահն այս մասին հրապարակային է հայտարարել։

Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև Ադրբեջանի պատվիրակների վարքագծի մասին։

«Բաց թրոլինգ է մեր Ադրբեջանի գործընկերների կողմից։ Հիշում եք, որ 9 ամիս նրանք ասում էին՝ շրջափակում չկա։ Զեկուցողը Հայաստանում տեսել է, որ Լաչինի միջանցքը փակ է, նրանք ասում էին՝ բաց է։ Հետո զանգվածային ուժեր էին կենտրոնացրել ԼՂ-ի հետ շփման գծում։ Բոլորն ասում էին՝ Ադրբեջանը պատրաստում է հարձակում։ Նրանք ասում էին՝ ոչ։ Ձեզանից ոմանք, որոնք մասնակցում էին կոմիտեի համատեղ նիստին, լսեցին, թե ինչպես այստեղի ադրբեջանցի գործընկերները Հայաստանը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։ Սա արտացոլումն է այն բանի, թե ինչի է վերածվել Ադրբեջանը․ այն վերածվել է վտանգի, սպառնալիքի միջազգային անվտանգային ճարտարապետության ու միջազգային իրավունքի համար։ Ադրբեջանին պետք է կանգնեցնել»,- իր ելույթում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։

Էմմա Չոբանյան