Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի գործն ուղարկել է դատարան

Լուրեր

25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:29
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
Բոլորը

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայցադիմումով պատասխանող են Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս կինը՝ Բելլա Քոչարյանը, որդիները՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները, վերջիններիս կանայք՝ Սիրանուշ Քոչարյանը (երգչուհի Սիրուշո), Զարուհի Բադալյանը, աղջիկը՝ Գայանե Քոչարյանը, վերջինիս ամուսինը՝ Վիգեն Չատինյանը։ Այս հայցադիմումը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։ Ներկայացված մյուս հայցադիմումով պատասխանող են Սեդրակ Քոչարյանն ու կինը՝ Զարուհի Բադալյանը։ Այս հայցադիմումով դատավորը Կարապետ Բադալյանն է։

Նշենք, որ Դատախազության կողմից նախնական ուսումնասիրության արդյունքում ապօրինի է դիտարկվել և ապահովման միջոց կիրառվել 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն, Իսակովի պողոտայի 2 անշարժ գույք։

Թե ուսումնասիրությունն ավարտելուց հետո քննության առարկա գույքի որքան մասն է դիտարկվել ապօրինի, մեզ հայտնի չէ։

Արաքս Մամուլյան