ԵԽԽՎ-ն Ադրբեջանին ու մի շարք երկրների կոչ է անում հետաքննել լրտեսական Pegasus ծրագրի օգտագործումը

Լուրեր

20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
Բոլորը

Կան ապացույցներ, որ լրտեսական ծրագրերը ոչ լեգիտիմ նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգ երկրների կառավարությունների հորդորել է երեք ամսվա ընթացքում տեղեկություններ տրամադրել նման լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ և ամբողջությամբ հետաքննել չարաշահումների բոլոր դեպքերը:

Հաստատելով Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի ու գաղտնի պետական հսկողության մասին բանաձևը՝ ԵԽԽՎ-ն Լեհաստանին, Հունգարիային, Հունաստանին, Իսպանիային և Ադրբեջանին հորդորել է անհապաղ և ամբողջությամբ հետաքննել լրտեսող ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, ցանկացած հայտնաբերման դեպքում պատիժ սահմանել և փոխհատուցում տրամադրել զոհերին:

Բանաձևը, որը հիմնված է Պիտեր Օմցիգտի զեկույցի վրա, նաև կոչ է անում մյուս անդամ երկրներին, որոնք, ենթադրաբար, ձեռք են բերել կամ օգտագործել Pegasus-ը, այդ թվում՝ Գերմանիային, Բելգիային, Լյուքսեմբուրգին և Նիդերլանդներին, պարզաբանել դրա օգտագործումը և ներկայացնել այն վերահսկելու մեխանիզմները երեք ամսվա ընթացքում:

Խորհրդարանականները նաև տեղեկություն են խնդրել Իսրայելից (ծրագիրը վաճառվում է իսրայելական ընկերության կողմից), թե ինչ է անում, որպեսզի ծրագիրը չարտահանվի երկրներ, որտեղ այն կարող է օգտագործվել մարդու իրավունքները խախտելու նպատակով։ Տեղեկություններ են պահանջվում նաև Մարոկկոյից, որը, ենթադրաբար, օգտագործել է Pegasus-ն Իսպանիայում։

Էմմա Չոբանյան