ՀՔԾ-ից չեն մեկնաբանում՝ քրեական հեղինակությունները Վաչագան Ղազարյանի գրավը վճարելու ցանկություն հայտնել են, թե ոչ

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

«Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործը գտնվում է  Հատուկ քննչական ծառայության վարույթում։  Վաչագան Ղազարյանը մինչ այս պահը գտնվում է անազատության մեջ և հստակ ժամկետ այդ մասով սահմանված չէ։ Նա անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, քան դեռ չի վճարվել  սահմանված գրավի չափը՝ 1 միլիարդ դրամը»։ 

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հարցին՝ իրականությանը համապատասխանում են լուրերն, ըստ որոնց, օրերս Հայաստան ժամանած քրեական մի խումբ հեղինակություններ պատրաստակամություն են հայտնել վճարել Վաչագան Ղազարյանի համար սահմանված գրավը և գործը քննող կառույցից մերժում ստանալով հեռացել են, Մարինա Օհանջանյանը պատասխանեց․ «Ես այդ հարցը կթողնեմ առանց մեկնաբանության,  որևէ բան չեմ կարող ասել»։

Այս հարցի վերաբերյալ որևէ բան մեզ չհաջողվեց պարզել նաև Ազգային անվտանգության ծառայությունից։

Մամուլի պատասխանատու Սամսոն Գալստյանը նշեց, որ քանի որ գործը գտնվում է ՀԳԾ-ի վարույթում, ուստի իրենք նման տեղեկատվություն չունեն։  

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Աղավնի Սուքիասյան