Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր են առաջարկել․ Կատրին Կոլոննա

Լուրեր

25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
Բոլորը

«Այո՛, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100.000 հայերի արտագաղթը (l’exode- աստվածաշնչյան Ելիցը-խմբ.) Լեռնային Ղարաբաղից»,- հոկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի Սենատում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Կատրին Կոլաննան։ Կոլոննան ավելի վաղ հայտարարել էր` Ֆրանսիան կխնդրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում բանաձև ընդունել, որը կապահովի հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։

Պաշտոնյան ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմամշակութային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և պնդել տարածաշրջանում միջազգային մշտական ներկայության հարցը։

Պատգամավոր Ժիլբեր-Լյուկ Դևինա – Չորս տարի շարունակ մենք զգուշացնում ենք նախագահներ Ալիևի և Էրդողանի սպառնալիքների մասին։ Վերջինս 2020 թվականին հայտարարեց, որ ցանկանում է «շարունակել իր պապերի առաքելությունը»… Ադրբեջանից ընդամենը 24 ժամ պահանջվեց Արցախում ժողովրդավարությունը ջնջելու համար։

Ողջունում եմ ֆրանսիացիների, մեր համայնքների, հիմնադրամների ու միությունների համերաշխության ակցիաները՝ Գորիս քաղաքում հայերի համար մոբիլիզացվելու համար։ Ես ողջունում եմ Եվրախորհրդարանի բանաձևը, որտեղ շեշտվում է, որ Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային սկզբունքները։ Վերջապես, ես ողջունում եմ Երևանում Ձեր ելույթը, տիկի՛ն նախարար։ Այո՛, Ֆրանսիան պետք է օգնի Հայաստանին ապահովելու տարածքային ամբողջականությունը՝ ուժեղացնելով նրա պաշտպանունակությունը. սա է մեկ տարի առաջ Սենատում ընդունված բանաձևի իմաստը։

Իսկ ի՞նչ եք նախատեսում ահաբեկչությամբ ձերբակալված Արցախի Հանրապետության ղեկավարների ազատ արձակմանը հասնելու համար։ Ի՞նչ ծրագրեր ունեք՝ դադարեցնելու համար Ադրբեջանով տարանցվող ռուսական գազի մատակարարումը։ «Այժմ պատժամիջոցների ժամանակը չէ»,- հայտարարել էր հանրապետության նախագահ Մակրոնը Գրանադայում։ Ե՞րբ եք վերջ տալու այս անտանելի կեղծավորությանը։

Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննա – Մենք ամբողջությամբ մոբիլիզացված ենք ու Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք։ Վարչապետը վերահաստատել է մեր հանձնառությունը, որը մենք մեզ վրա ենք վերցնում Անվտանգության խորհրդից մինչև Երևան։ Ոչ ոք Հայաստանի համար այնքան բան չի անում, որքան Ֆրանսիան, մեր բոլոր պարտավորությունները կպահպանվեն։ 12,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությունը բաշխվում է։ Մենք տարհանել ենք չորս ծանր վիրավորների, որոնք հոսպիտալացվել են Ֆրանսիայում։ Քննարկումներ են ընթանում Հայաստանին պաշտպանական նպատակներով ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն տալու համար։ Եվրոպական մակարդակով մենք Գերմանիայի հետ առաջարկել ենք Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր, որը հոկտեմբերի 23-ին կլինի Խորհրդի օրակարգում՝ հատուկ նպատակ ունենալով ուժեղացնել եվրոպական դիտորդական առաքելությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մենք կոչ արեցինք ազատ արձակել ձերբակալվածներին և հիշեցրինք Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու իրավունքը։ Մենք հիշեցնում ենք Խորհրդին իր պարտականությունների մասին՝ որոշման նախագծին հասնելու նպատակով։

Մենք թույլ չենք տա, որ ուժի կիրառումը որոշի հայերի ապագան։

 

Անահիտ Խաչատրյան