Արդարացված Բորիս Բախշիյանը՝ ռեզերվային դատավոր

Լուրեր

20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի փոսալցում են արել, կքանդվի. Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
Բոլորը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը ռեզերվային դատավորի կարգավիճակ է ստացել։ Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 10-ի որոշմամբ արձանագրել է Բախշիյանի այս կարգավիճակը։

«Նկատի ունենալով լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի 02.10.2023թ. գրությամբ ստացված՝ թիվ ՍԴ1/0082/01/22 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, հիմք ընդունելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բաշխիյանի նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ՍԴ1/0082/01/22 քրեական գործով 2022 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանը 2023 թվականի սեպտեմբերի 29-ից ձեռք է բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ արդարացված դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում էր ակնհայտ ապօրինի կալանավորելու հոդվածով։ Նա ռեզերվային դատավորի կարգավիճակ է ստացել՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների։

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Դեկտեմբերին օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն՝ եթե դատավորի լիազորությունների կասեցումը տևում է մեկ ամսից ավելի, ապա նրա դատավորի փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը, իսկ եթե դատավոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, նա ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:

Ստացվում է՝ դատավորը, որը քրեական հետապնդման է ենթարկվել, բայց արդարացվել, դրանից հետո ոչ թե անմիջապես վերականգնվում է հենց այն աշխատանքին, որը կատարելուց զրկվել էր իր կամքից անկախ հանգամանքներում, այլ ձեռք է բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ։

Արաքս Մամուլյան