Պահանջում ենք ՀՀ ԱԺ-ից ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ԱԺ փոխնախագահի վարքագիծը. ՀԿ-ներ

Լուրեր

16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
Բոլորը

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը: Այս մասին ասված է մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ:

«2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Նա իր խոսքն ուղղել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին, Ալեն Սիմոնյանին և ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։

ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից Դանիել Իոաննիսյանին մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելը, ոչ այլ ինչ է, քան ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում և խորացում, որը շարունակում է խոցելի դարձնել նրանց։

Հայաստանի Հանրապետությունը 2010 թ․ վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի շրջանակներում պարտավորություն է ստանձնել ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ նրանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքին, որոշումների կայացմանը։

Մտահոգիչ է նաև Արփինե Հովհաննիսյանի արձագանք-պարզաբանումը իր արտահայտությունների վերաբերյալ, որով խուսափում է իր խոսքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրավորական լինելու մասին փաստից և ներողություն է հայցում միայն ձևակերպման անձնավորված բնույթի համար։

Անընդունելի համարելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և մտավոր խնդիրների շահարկումը՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

Հայտարարությանը միացել են հետևյալ իրավապաշտպան կազմակերպությունները՝

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ)

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Լիարժեք կյանք» ՀԿ

«Իրավունքի զարգացման» կենտրոն ՀԿ

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Մենք Կարող ենք» ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

«Կանանց Ռեսուրսային կենտրոն»

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Արև Մելքոնյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ

«Լռության Ձայն» ՀԿ

Արմինե Ղազարյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ

«Սկարպ» ՀԿ»: