Գագիկ Խաչատրյանի, որդիների և նրանց փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձելու գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդիներ Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի և վերջիններս փոխկապակցված անձանց գույքը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից։

Բացի Խաչատրյաններից և նրանց փոխկապակցված անձանցից գործով որպես պատասխանող հանդես են գալիս նաև Կիպրոսում, Շոտլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցված ընկերություններ։

Գագիկ Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի գույքի վերաբերյալ Դատախազության հայցադիմումները մակագրվել են դատավոր Կարապետ Բադալյանին, իսկ Գուրգեն և Արամ Խաչատրյանների վերաբերյալ հայցադիմումները՝ Լիլիթ Դրմեյանին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Դատախազությունը հայտնել էր, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, բռնագանձման է ենթակա 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում:

Արաքս Մամուլյան