Ինձ համար անհասկանալի է մեծերին չպատվելու և երեխաներին գայթակղելու այս հետևողական գիծը․ Պ․ Հայրիկյանը՝ Կառավարության կադրային քաղաքականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱԻՄ առաջնորդ Պարույր  Հայրիկյանը Փանիկում կատարվածը արտառոց երևույթ չի համարում, քանի որ,  ըստ նրա, կատարվածում արտառոցն այն էր, որ Ռուսաստանում հայտնվեցին ուժեր, որոնք իրենց պարտքը համարեցին սադրանք բառը վերադարձնել մեզ՝ սակայն այլ շեշտադրումով․ «ՌԴ-ից արձագանքեցին՝ սադրանքն այն է, որ դու լիարժեք մեր ստրուկը չես, ինչպե՞ս ես համարձակվում ուրիշների հետ հարաբերություններ պահպանել»։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը։ 

Խոսելով ներքաղաքական այլ զարգացումների մասին՝ ԱԻՄ առաջնորդը կարևորեց ընտրական գործընթացը և նշեց, որ ԱԻՄ-ն ընտրական համակարգի նկատմամբ ունի շատ լուրջ վերաբերմունք, հայեցակարգ են ներկայացրել առաջին փոխվարչապետին և սպասում են պատասխանին։  «ԱԻՄ-ի նախագահության մի քանի անդամներ, սակայն, արդեն ունեն դիրքորոշում՝ սատարել Զարուհի Փոստանջյանին»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը խոսեց նաև Կառավարության կադրային քաղաքականության մասին և շեշտեց․ «Ինձ համար անհասկանալի է մեծերին չպատվելու այս հետևողական գիծը և երեխաներին գայթակղելու հետևողական գիծը, երկուսն էլ ծանր մեղքեր են։ Էս Կառավարությունում չգիտեին Հրանտ Բագրատյանի տեղը, երբևէ լսել եք, որ Արա Պապյանին կանչեն, Րաֆֆի Հովհաննիսյանին կանչեն։ Բնապահպանական հարցերի հետ կապված լսե՞լ են արդյոք Հակոբ Սանասարյանին կամ  Կարինե Դանիելյանին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։