Երևանի Խորենացի փողոցում գտնվող հողատարածքն օտարվել է օրենքի խախտմամբ. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին  փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով և պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց), Մ.Խորենացու փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրել են 2707 քմ մակերեսով հողատարածք: Կնքված վարձակալության պայմանագրով սահմանվել է պարտադիր պայման, ըստ որի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում հողատարածքը գնման նախապատվության իրավունքով կվաճառվի վարձակալին: Սակայն, առանց վերոնշյալ պարտավորության կատարման, այսինքն՝ առանց հյուրանոցային համալիրի կառուցման, վարձակալն անհիմն օժտվել է գնման նախապատվության իրավունքով, և վերոնշյալ հողատարածքը 2006 թվականի հոկտեմբերի 27-ին ուղղակի վաճառքով օտարվել է «Բյուրակն» ՍՊ ընկերությանը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք շինարարության թույտվության ժամկետի ավարտից, ինչպես նաև կառուցապատման համար հողամասի տրամադրման օրվանից երեք տարի հետո, կառուցապատողի կողմից հողամասն ամբողջությամբ կամ դրա մասը չօգտագործելու պայմաններում,  միջոցներ չեն ձեռնարկել հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարեցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետության (համայնքի) օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն)։