Երկկողմ հարաբերությունները դաշնակցային են․ Ալիևն ու Պատրուշևը քննարկել են նաև «3+3» ձևաչափը

Լուրեր

30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոյալ Պատրուշևը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների օրակարգը շատ լայն է։ Նա ասել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ երկկողմ հարաբերություններն իսկապես դաշնակցային են, և ընդգծել է, որ դա դրսևորվում է բոլոր ոլորտներում։

«Ալիևը վստահություն է հայտնել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտներում  համագործակցության հետագա ամրապնդման հարցում։ Նիկոլայ Պատրուշևն էլ առաջին հերթին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա նաև գոհունակությամբ ընդգծել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո երկու երկրների կապերն էլ ավելի են ընդլայնվել։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շուրջ, քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր, կարևորվել է «3+3» ձևաչափը։

Զրույցի ընթացքում նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման  համագործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պատրուշևը հանդիպել է նաև Ադրբեջանի  Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համագործակցության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ համատեղ պայքարի շուրջ։