Ինչքա՞ն գումար աշխատեցին բանկերը նախորդ շաբաթվա արժութային ցնցումից

Լուրեր

14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:51
Բրատիսլավան Արցախում նախագծերի է մասնակցում․ Ալիևը Շուշիում ընդունել է Սլովակիայի նախագահին
Բոլորը

Նախորդ շաբաթվա ցնցումից հետո դրամը շարունակում է արժևորվել․ եթե հոկտեմբերի 4-ի առավոտյան 1 դոլարն արժեր 450-460 դրամ, այսօր արդեն 397 դրամ է։ Կենտրոնական բանկի հայտարարությունը՝ արտարժույթի շուկայում գործառնություն իրականացնելու մասին, «կրքերը» հանդարտեցրել է։

Արտարժույթի շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկը նույնպես պակասել է։ Այն կտրուկ ավելացել էր սեպտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց Արցախում, ինչին հաջորդեց Արցախի բնակչության բռնի տեղահանությունը ՀՀ։

Նվազել են ոչ միայն դոլարի փոխարժեքն ու պահանջարկը, այլև արտարժույթի առքի և վաճառքի մարժան (spread)․ հոկտեմբերի 4-ին՝ դոլարի թանկացման պիկի ժամանակ այն հասել էր 35-37 դրամի, այսօր 8-10 դրամ է։ Սա նշանակում է շուկայի մասնակիցների մոտ անորոշությունը վերացել է, և գործընթացը վերադարձել է բնականոն հուն:

Իսկ ինչքա՞ն գումար աշխատեցին բանկերը նախորդ շաբաթվա խուճապային տրամադրությունների արդյունքում դոլարի առքի ու վաճառքի տարբերության հաշվին։

Ըստ ԿԲ-ի տվյալների՝ հոկտեմբերի 2-6-ը բանկերը գնել են 150․2 մլն դոլար, վաճառել՝ 202 մլն դոլար։ Փոխարժեքն այդ ընթացքում բարձրացել է 398-ից մինչև 420, ապա իջել 420։ Եթե հաշվարկենք, թե բանկերն այդ 1 շաբաթում քաղաքացիներից ինչքանով են գնել և ինչքանով վաճառել դոլարը, ապա ստացվում է, որ միայն այդ գումարի առք/վաճառքից նրանց եկամուտը կազմել է առնվազն 1․5 մլրդ դրամ կամ ներկայիս փոխարժեքով՝ մոտ 3․7-3․8 մլն դոլար։

Գայանե Խաչատրյան