Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 1500 գրոհայինների և վերականգնել վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իսրայելի Պաշտպանության բանակը «քիչ թե շատ վերականգնել է ամբողջական վերահսկողությունը» Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտին։

«Եթե խոսենք հարավի մասին, մենք քիչ թե շատ վերականգնել ենք լիակատար վերահսկողությունը սահմանամերձ պարսպի նկատմամբ։ Հուսով ենք, որ մոտակա ժամերին սա վերջնական կլինի»,- ասել է Հեխտը ճեպազրույցի ժամանակ։

Իսրայելական բանակը, ըստ Պաշտպանության բանակի ներկայացուցչի, ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի շուրջ 800 օբյեկտ և սպանել «հարյուրավոր զինյալների», վիրավորել հազարավորներին և գերեվարել տասնյակներին։ Իսրայելական կործանիչները Գազայի հատվածում գիշերը խոցել են ավելի քան 200 թիրախ, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարությունը։

Նշվում է, որ դրանք ներառում են մզկիթներ, որտեղ պահվում էր ՀԱՄԱՍ-ի զենքը, և որտեղ գտնվում էր խմբավորման օպերատիվ հրամանատարական կենտրոնը:

Իսրայելի տարածքում ՀԱՄԱՍ-ի զինյալների 1500 դի է հայտնաբերվել, իր հերթին գրում է The Times of Israel-ը։