Երևանում գողության կասկածանքով 28-ամյա աղջիկ է բերման ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հունիսի կեսերին մայրաքաղաքի Չարենցի փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել։ Գաղտնի հափշտակել էին 39-ամյա տանտիրոջ ձեռքի պայուսակը, ակնոցը, բջջային հեռախոսի լիցքավորիչը, նաև վերնաշապիկները։ Տղամարդը ոստիկանություն չէր դիմել։ Բնակարանային գողության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ ճանապարհով. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: 

Բացահայտման միջոցառումների ընթացքում նրանց տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողը, որն, ի դեպ, կին է։ Ինքնությունը պարզելուց հետո էլ սկսվեցին նրան հայտնաբերելու միջոցառումները։ Որոնողական աշխատանքները հանգուցալուծվեցին հուլիսի լույս 19-ի գիշերը։ Կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկվեց Երևանում ապրող 28-ամյա Անահիտը։ Նա խոստովանեց, որ հունիսի կեսերին ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տուն և գողություն կատարել։ Հանցագործության բացահայտումից հետո էլ տուժողից հաղորդում ընդունվեց։ 

Բացի վերոհիշյալը, ոստիկանության Մարաշի բաժանմունքում այլ դեպքի հետ կապված հանգամանքներ էլ պարզվեցին։ Հուլիսի 12-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ապրող 31-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ տաբատի գրպանից գողացել են 170.000 դրամ։ Ըստ նրա՝ գողությունը կատարել էր Անի անունով մի աղջիկ։ Մարաշի քրեական հետախույզները պարզեցին, որ տղամարդու տաբատից դրամը վերցրած Անին 28-ամյա Անահիտն է, որին իրենք բերման են ենթարկել բնակարանային գողության կասկածանքով։ 

Դեպքերի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են, գողոնը հայտնաբերելու միջոցառումներ՝ շարունակվում։