Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ. իսրայելական բանակը հաստատել է պաղեստինցի զինյալների ներթափանցումը երկիր

Լուրեր

05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
Բոլորը

Պաղեստինյան արմատականները շաբաթ առավոտյան ներխուժել են Իսրայելի տարածք Գազայի հատվածի զանգվածային գնդակոծությունների ֆոնին: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին մեկ ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածից լայնածավալ հրթիռակոծություն է իրականացրել Իսրայելի տարածքի վրա։ Մի շարք վայրերում ահաբեկիչները ներխուժել են Իսրայելի տարածք»,- ասվում է զեկույցում։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ, որն ուղեկցվում է հրթիռային ակտիվ հարվածներով։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

Շաբաթ առավոտյան օդային տագնապները շարունակաբար հնչում են Թել Ավիվում և նրա շրջակայքում: Երկրի հարավային և կենտրոնական շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ ապաստարանների մոտ։ Տեղի ունեցածի ֆոնին իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել պահեստազորայինների հավաքագրմանը բանակ։