ԲԴԽ անդամը ցանկանում է Վճռաբեկ դատարան տեղափոխվել այն դատավորների փոխարեն, որոնց լիազորությունները դադարեցնելու որոշումը ստորագրել է 

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 29-ին դռնփակ նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և որոշել Դավիթ Խաչատուրյանին, Անահիտ Հակոբյանին և Մանվել Շահվերդյանին առաջարկել որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուներ, իսկ Գուրգեն Մալխասյանին, Կարեն Թումանյանին և Նաիրա Հովսեփյանին՝ որպես նույն դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի 1 թափուր հաստիք է առաջացել, քանի որ դատավոր Ելիզավետա Դանիելյանը դարձել է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպիոն պալատի դատավոր։ Այս պալատի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ է։ Նրան 2021 թվականին Ազգային ժողովն է ընտրել որպես ԲԴԽ անդամ։

Քրեական պալատի դատավորի հաջորդ թեկնածուն՝ Անահիտ Հակոբյանը, փաստաբան է, իսկ Մանվել Շահվերդյանը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։ 

Շահվերդյանը քննել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու դեպքի առթիվ քրեական գործը և դռնփակ նիստով որոշել մեղքն ընդունած Ազգուշ Մարտիրոսյանին (հայտնի է Գայանե Հակոբյան) պայմանական ազատազրկման դատապարտել։ Շահվերդյանին են մակագրված եղել նաև քաղաքական հնչերանգ ունեցող, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործերը, սակայն Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից հետո այս գործերը փոխանցվել են այս դատարանին։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Կարեն Թումանյանը փաստաբան է, գործունեություն է իրականացնում Լոռու մարզում։  Գուրգեն Մալխասյանը նույնպես եղել է փաստաբան։ Նա սեպտեմբերի 11-ին, այսինքն՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ առաջ, նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նաիրա Հովսեփյանը Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր է, ԲԴԽ անդամ։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի թափուր հաստիք է առաջացել այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը ՄԻԵԴ վճռի հիմքով դադարեցրել է պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։ Հատկանշական է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը որպես ԲԴԽ անդամ ստորագրել է դատավորներ Պետրոսյանի և Բարսեղյանի լիազորությունները դադարեցնելու որոշումները։

Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու հավակնություն ուներ դեռևս 2022 թվականից։ 2022-ի հունիսին նա առաջադվել էր որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն Ազգային ժողովը նրան մեկ ձայն անգամ չէր տվել։

Դրանից մեկ ամիս անց՝ հուլիսի 27-ին դատավորները նրան ընտրել էին ԲԴԽ անդամ։

Որպես ԲԴԽ անդամ՝ Նաիրա Հովսեփյանը ստորագրել է նաև դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման տակ։ Այս դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել 4 դատական ակտ ուշ տրամադրելու համար։ Այն բանից հետո, երբ Նաիրա Հովսեփյանը ստորագրել էր Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը, այլ փաստաբաններ հրապարակել էին Հովսեփյանի կողմից ուշացված դատական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, սակայն Հովսեփյանի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը վարույթ չի հարուցել։

Արաքս Մամուլյան