ՀՀ տարածքային ամբողջականության հարցում միջազգային կոնսոլիդացիա կա՞․ Գրանադայի հանդիպման արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո հերթական անգամ վերահաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Ու թեև Ադրբեջանի նախագահը ներկա չէր բանակցություններին, այդուհանդերձ, քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում հստակ ընդգծվում և կարևորվում է Հայաստանի՝ 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Բաքվի հանձնառությունը։

Չնայած այս հայտարարություններին՝ Ալիևն անձամբ մինչ այժմ հստակ տարածք նշելով հրապարակային չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Արևմտյան առաջնորդները երեկ առանց նրա ներկայության իրենց անսասան աջակցությունը  հայտնեցին Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Չնայած Գրանադայի հանդիպումը դեռևս ամիսներ առաջ էր ծրագրված, իսկ վերջին տասնօրյակում դրա նախապատրաստման ուղղությամբ աշխատանքներ էին տարվել, այդուհանդերձ, հանդիպումից ժամեր առաջ Ալիևը չեղարկեց մասնակցությունը՝ որպես հիմնավորում ներկայացնելով Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը, նաև բանակցություններին Թուրքիայի մասնակցության հետ կապված Բեռլինի և Փարիզի անհամաձայնությունը։

Մինչ Գրանադայում ընդունված հայտարարությունների առնչությամբ պաշտոնական Բաքուն լուռ է, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ երեկվանից սոցիալական ցանցերի իրենց էջերում գրառումներ են անում՝ Գրանադայի քառակողմ հայտարարությունը որակելով «լուրջ հաղթանակ»։ Այս գնահատականի հիմքում, ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարություններն են։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի շտապում եզրակացնել, թե Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու շուրջ կա հստակ ձևավորված միջազգային կոնսոլիդացիա։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անգամ գրեց, թե Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, պարզ չէ, հարցի առնչությամբ այսօր չհաջողվեց մանրամասներ պարզել նաև իշխանական պատգամավորներից։ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը նույն գրառմամբ ևս մեկ հայտարարություն  արեց՝ պնդելով, թե միջանցքի թեման փակ է՝ կրկին առանց մանրամասների։

Քառակողմ հայտարարությամբ կոչ է արվել  ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության, որը հիմնված կլինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան