Շառլ Միշելը մինչև հոկտեմբերի վերջ Փաշինյանին և Ալիևին Բրյուսելում հանդիպման կհրավիրի

Լուրեր

05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մինչև հոկտեմբերի վերջ հանդիպել Բրյուսելում։ Այս մասին Միշելը հայտնել է Գրանադայում լրագրողների հետ զրույցում, գրում է Reuters-ը։

«Մենք հավատում ենք դիվանագիտությանը: Մենք հավատում ենք քաղաքական երկխոսությանը»,- ասել է Միշելը։
Հիշեցնենք՝ Գրանադայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, նախատեսվում էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ԵՄ խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Բաքուն, սակայն, հանդիպումից մեկ օր առաջ հրաժարվել է բանակցություններին մասնակցությունից։

Հրապարակման մեջ ասվում է, որ գագաթնաժողովում առաջնորդները նաև խոստացել են աջակցել Հայաստանին, քանի որ այն պայքարում է անցյալ ամիս ադրբեջանական ռազմական գործողության հետևանքների հետ, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման։

ԵՄ շատ առաջնորդներ դատապարտել են ադրբեջանական ռազմական գործողությունները, իսկ որոշ կառավարություններ կոչ են արել դաշինքին կոշտ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ, որը պնդում է, որ նա օրինական գործողություններ է ձեռնարկել իր «ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար»:

Հինգշաբթի էլ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում Բաքվին մեղադրել է «էթնիկ զտումների» մեջ և կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։