Մակրոնը, Շոլցն ու Միշելն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը․ համատեղ հայտարարություն

Լուրեր

20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո ԵԽ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։

Նշվում է, որ նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ երկիրը բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետեւանքներին։

Նրանք ընդգծում են, որ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց բնակության վայրեր ու տներ վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիթորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները:

«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 ք/կմ) և Ադրբեջանի (86 հազար 600 ք/կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»,- ասվում է հայտարարությունում։

Նրանք նաև կոչ են անում ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագիրը լուծելու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար»,-ասվում է տարածված հայտարարությունում։

Էմմա Չոբանյան