Հուսահատությունը՝ դրամի արժեզրկման պատճառ․ ԿԲ հայտարարությունից հետո դոլարի գինը նվազում է

Լուրեր

01.11.2024 | 15:31
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին
01.11.2024 | 15:22
Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
01.11.2024 | 15:10
Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
01.11.2024 | 15:00
Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ նիստի քննարկման, Կոբախիձեն՝ Վրաստանի ընդդիմության բոյկոտի մասին. ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 14:53
Խնդիրներ միշտ կան. Հրաչյա Հակոբյանը` ՔՊ-ի փակ նիստում Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:41
Ինձ համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:29
Լավրովն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր
01.11.2024 | 14:18
Նոյեմբերի առաջին տասնօրյակը տաք է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է
01.11.2024 | 14:02
Կոբախիձեն կարծում է, որ ընդդիմությունը ստիպված կլինի աշխատել նոր գումարման խորհրդարանում
01.11.2024 | 13:59
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
01.11.2024 | 13:58
Փաշինյանը քննադատել է ինքն իրեն. Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 13:51
Վլադիվոստոկում դատապարտվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակիցը
01.11.2024 | 13:43
Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք
01.11.2024 | 13:31
Թուրքական զենքը սպանում է ռուսներին․ Լավրովը՝ Անկարայի ու Կիևի ռազմական համագործակցությունը «տարակուսելի» է անվանել
01.11.2024 | 13:22
Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի․ Ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից ու շուրջ 100 հազար արցախցիների բռնի տեղահանությունից հետո վերջին օրերին դրամը կտրուկ արժեզրկվում էր։

Սեպտեմբերի 19-ին բանկերը 1 դոլարը վաճառում էին շուրջ 387 դրամով, իսկ երկու օր առաջ սկսված աստիճանական թանկացումից հետո՝ այսօր առավոտյան արդեն դոլարն արժեր շուրջ 450-ից 460 դրամ։

Որքան մարդիկ հավատում են տնտեսությանն ու պետությանը, այդքան փոխարժեքն ամուր է՝ ասում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Նրա կարծիքով՝ դրամի արժեզրկման առաջին պատճառը մարդկանց հուսահատությունն է։

«Սկզբի շրջանում, երբ արժույթը սկսեց արժեզրկվել, որոշ մարդկանց մոտ հավատը իջել էր։ Նաև արցախահայերը իրենց հետ դրամական միջոցներ բերեցին, որը դրամի առաջարկը մեծացրեց, նաև որոշ մեր հայրենակիցներ վաճառեցին ամեն ինչ և այլ երկրներ գնացին, դա նույնպես արտարժույթի պահանջարկը մեծացրեց»,- նշեց տնտեսագետը։

Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով՝ վերջին օրերի կտրուկ տատանումներն ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ են կրում։ Շուկան, ակնկալելով, որ դրամն արժեզրկվելու է, դոլար էր գնում ու պահում՝ հետագայում շահույթ ստանալու նպատակով։

«Երեկ հենց դա տեսանք, երբ փոխանակման կետերը չէին վաճառում ընդհանրապես դոլար և արտարժույթ, որովհետև հավաքում էին դա, սպասում էին՝ փոխարժեքը կբարձրանա»,- հավելեց նա:

Մինչ ազգային արժույթն արագ տեմպերով արժեզրկվում էր, այսօր կեսօրին Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պատրաստվում է միջամտություն անել։

«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Այս հայտարարությունից անմիջապես հետո դոլարի գինը սկսեց իջնել՝ հասնելով շուրջ 420 դրամի։ Այսպիսով՝ արտարժույթի տատանումների հաշվին գումար աշխատելու նպատակ ունեցողները հայտնվեցին վատ վիճակում։

«Մինչև ԿԲ հայտարարությունն արդեն իսկ առավոտյան միջազգային շուկաներում դրամը վաճառվում էր 413 դրամով՝ էլի իջավ։ Արդեն մեր շուկան փորձում էր թանկով առած դոլարները, ժողովրդի լեզվով ասած, «խուրդել», որ վնաս չկրի, սակայն այդ հայտարարությունից հետո էլ չկարողացավ հավելյալ պահպանել»,- ասաց տնտեսագետը։

Արտարժույթի թանկացմանը զուգահեռ՝ քաղաքացիները սկսում են անհանգստանալ հնարավոր թանկացումներից։ Հայաստանում վերջին ամիսներին գնաճի տեմպը թուլացել էր։ Անցած ամիս գլխավոր դրամատունը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հայտարարելով, որ արտաքին հատվածից տնտեսության վրա ազդեցությունները գնանկումային են։

Արդյո՞ք արտարժույթի վերջին տատանումները կազդեն սպառողական գների ինդեքսի վրա։ Աղասի Թավադյանի կարծիքով՝ դրամի արժեզրկման պարագայում գնաճ կարող է լինել։

«Այս երկու օրը բենզինի գինը բարձրացավ մինչև 580 դրամ, որը մտնում է բոլոր ապրանքների գնի մեջ։ Ինչքան բարձր է, այդքան ապրանքներն ավելի թանկ են։ Եվ այս պարագայում գնային կայունությանը, իհարկե, դա խաթարում է, գնաճ կարող է առաջացնել»,- կարծիք հայտնեց տնտեսագետը։

Այնուամենայնիվ, Աղասի Թավադյանի կարծիքով, այս տարվա գնաճը ցածր կլինի նույնիսկ Կենտրոնական բանկի սահմանած 4% նվազագույն թիրախային ցուցանիշից, սպեկուլյացիաները կդադարեն ու դոլարը կշարունակի իջնել։

Անժելա Պողոսյան