Փաշինյանն ու Ալիևը վաղը չեն հանդիպի․ հայկական կողմը պատրաստ էր փաստաթուղթ ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել վաղը Գրանադայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախապես ծրագրված հանդիպմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը չի մեկնի Իսպանիա, որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ  գագաթնաժողովի շրջանակում պետք է տեղի ունենար  Փաշինյանի հետ բանակցությունները։ Հանդիպումն անցնելու էր հնգակողմ ձևաչափով, մասնակցելու էին նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ադրբեջանական կողմը, պատճառաբանելով, թե այդ հարթակում տիրում է հակաադրբեջանական մթնոլորտ, փոխանցում է՝  հանդիպումը բոյկոտելու պատճառ են դարձել Ֆրանսիայի դիրքորոշումը, նաև Փարիզի ու Բեռլինի անհամաձայնությունը հանդիպմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնել են, թե առողջական խնդիրների պատճառով Գրանադա չի մեկնի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը։

Օրվա երկրորդ կեսին արդեն Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունն իր գլխավորությամբ, այդուհանդերձ, կմեկնի Գրանադա։ Փաշինյանը տեղեկացրեց, թե Երևանը կառուցողական էր տրամադրված Ալիևի հետ հանդիպմանը և շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն էր տեսնում։

Մինչդեռ Արցախի ողբերգական դեպքերից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Թե ինչպես է Արցախում արդբեջանական հարձակման և  էթնիկ զտումների ֆոնին կողմերին հաջողվել փաստաթղթի ստորագրման հարցում հասնել համաձայնության, Փաշինյանը չմանրամասնեց։ Փոխարենը պնդեց, թե Հայաստանը չենթարկվեց խամաճիկային ճնշումներին, արտահայտեց տրամաբանված դիրքորոշում, սակայն պարզվեց՝ նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։

Փաշիննյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև ձևաչափով առաջին  հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 1-ին Քիշնևում։ Դեռ այն ժամանակ Բաքուն դժվարությամբ էր հաստատել մասնակցությունը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝  Արցախում վերջին զարգացումներից հետո Բաքուն կոշտացնում է դիրքորոշումը։

Գրանադայի հանդիպումը նախապատրաստելու համար սեպտեմբերի 26-ին Բրյուսել էր մեկնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հանդիպումներ անցկացրել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այդ օրերին, սակայն, որևէ հրապարակային հայտարարություն չկար այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է, որ Թուրքիան ևս ներգրավվի այդ բանակցություններում։

Հակոբ Բադալյանի խոսքով՝ սա առավելապես Անկարայի ցանկությունն է։ Հնգակողմ ձևաչափով բանակցությունների անցկացումը, ըստ էության, Ֆրանսիայի  նախաձեռնությունն է՝ ասում է Բադալյանն ու եզրակացնում՝ Փարիզն այսպիսով նաև նպատակ ունի եվրոպական անվտանգային համակարգում Թուրքիայի հավակնությունների զսպման մեխանիզմներ ձևավորել։

Հայաստանի պատվիրակությունը Գրանադա կմեկնի այսօր երեկոյան։  Կառավարության փոխանցմամբ՝ իսպանական քաղաքում վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան