Ալիևը հրաժարվել է Գրանադա այցից և Փաշինյանի հետ բանակցություններից

Լուրեր

05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել վաղը Իսպանիայի Գրանդա քաղաքում նախատեսված հանդիպմանը։ Հիշեցնենք՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում նախատեսվում էր ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն հրաժարվել է դրան մասնակցել, թեպետ նախապես ամեն ինչ համաձայնեցված և ծրագրված էր։

Նշվում է, որ Ադրբեջանը պնդել է հանդիպմանը Թուրքիայի մասնակցության հարցում, սակայն մերժվել է․ Անկարայի մասնակցությանը դեմ են եղել հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան։

Ուշագրավ է, որ հոկտեմբերի 2-ին Ալիևը հրապարակավ խոսել էր Գրանադայում կայանալիք հանդիպմումից և հույս հայտնել, որ այն խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։ Նա, սակայն, Թուրքիայի հետ կապված ոչինչ չէր ասել։

«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և, վերջապես, Շառլ Միշելի վերջին հայտարարությունները պարզ դարձրեցին, որ այս հարթակում տիրում է հակաադրբեջանական մթնոլորտ։ Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ցույց տվեցին, որ այս երկիրը շատ կոշտ, գրեթե թշնամական դիրքորոշում է բռնել Ադրբեջանի նկատմամբ»,- գրում են ադբեջանական քարոզչական լրատվականները՝ հավելելով, որ այդ պատճառով է Բաքուն հրաժարվել Գրանադայի բանակցություններից։

Էմմա Չոբանյան