ՄԻՊ-ն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ավագ դատավոր Բյորն Լինդենին

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ավագ դատավոր Բյորն Լինդենին և Իրավաբանական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Բեքինգին։

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:

«Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։

Պաշտպանը նաև ներկայացրել է հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով իր հաստատակամությունը շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աշխատանքների իրականացումը իրավահավասարության ապահովման նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» բազմամյա ծրագրի ընթացքը՝ ընդգծելով արդարադատության համակարգի շարունակական բարելավման, ինչպես նաև դատարանների և զանգվածային լրատվության միջոցների համագործակցության արդյունավետության բարձրացման կարևորությունը` վստահություն հայտնելով, որ այն կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը։

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։