Քննարկվել է Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
Քաղաքականություն
02.10.2023 | 23:34Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Կողմերը քննարկել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:
Զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: